Հայտնի են Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակակիրները
Քիմիայի բնագավառում 2023 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է ծնունդով ԽՍՀՄ-ից Ալեքսեյ Եկիմովին, ինչպես նաև Լուի Բրյուսին և Մունգի Բավենդիին՝ քվանտային կետերի հայտնաբերման և սինթեզի համար։
Եկիմովը, որն աշխատում էր Լենինգրադի Վավիլովի անվան պետական օպտիկական ինստիտուտում, 1981 թվականին աշխարհում առաջինն էր, ով ապակու մեջ «աճեցրել է» քվանտային կետեր՝ պղնձի քլորիդի մանր բյուրեղների տեսքով։









