Հուսով եմ՝ կապահովվի դրանց նկատմամբ հարգանքն ու պաշտպանությունը. Հռոմի պապը՝ Արցախի հոգևոր հուշարձանների մասին

16:05 • 15.10.23

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել պահպանել և հարգել Լեռնային Ղարաբաղի վանքերն ու կրոնական պաշտամունքի վայրերը: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հետ կապված իմ անհանգստությունը չի թուլացել։

Փախստականների ծանր մարդասիրական իրավիճակից բացի, ես կցանկանայի դիմել հատուկ կոչով՝ ի պաշտպանություն այս տարածաշրջանի վանքերի և պաշտամունքի վայրերի»,- հայտարարել է նա Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա քարոզի ավարտից հետո:

«Հուսով եմ, որ... կապահովվի դրանց նկատմամբ հարգանքն ու պաշտպանությունը՝  որպես տեղի մշակույթի մի մաս, հավատքի դրսևորում և եղբայրության նշան, ինչը հնարավոր է դարձնում համատեղ կյանքը՝  չնայած տարբերություններին», -ասել է Հռոմի պապը։

Հուսով եմ՝ կապահովվի դրանց նկատմամբ հարգանքն ու պաշտպանությունը. Հռոմի պապը՝ Արցախի հոգևոր հուշարձանների մասին