Կյանքից հեռացել է «Հաջողության ջենթլմենները», «12 աթոռ» և այլ հայտնի ֆիլմերի կոմպոզիտոր Գենադի Գլադկովը

14:43 • 16.10.23

Հոկտեմբերի 16-ին կյանքից հեռացել է խորհրդային, ռուս կոմպոզիտոր Գենադի Գլադկովը: Նա 88 տարեկան էր։

Գենադի Գլադկովը հայտնի է որպես կինոերաժշտության կոմպոզիտոր, գրում է ՏԱՍՍ-ը:

Կոմպոզիտորի երաժշտությունը հնչում է Ալեքսանդր Սեռիի «Հաջողության ջենթլմենները», Իգոր Ուսովի և Գենադի Կազանսկիի «Մաշայի և Վիտյայի ամանորյա արկածները», Մարկ Զախարովի «12 աթոռ», «Սովորական հրաշք» և շատ ուրիշ ֆիլմերում:

Նա նաև երաժշտություն է գրել շատ հայտնի մուլտֆիլմերի համար։ Դրանցից են «Փոքրիկը և Կառլսոնը» «Բրեմենյան երաժիշտները», « Բրեմենյան երաժիշտների հետքերով», «Ինչպես էին առյուծի ձագն ու կրիան երգում»-ը:

Ընդհանուր առմամբ, կոմպոզիտորը երաժշտություն է ստեղծել ավելի քան 100 գեղարվեստական և անիմացիոն ֆիլմերի համար։

Կյանքից հեռացել է «Հաջողության ջենթլմենները», «12 աթոռ» և այլ հայտնի ֆիլմերի կոմպոզիտոր Գենադի Գլադկովը