Ռուս տիեզերագնացներն ավարտել են բաց տիեզերքում «զբոսանքը», որը տևել է ավելի քան 7,5 ժամ

11:19 • 26.10.23

«Ռոսկոսմոս»-ի տիեզերագնացներ Օլեգ Կոնոնենկոն  և Նիկոլայ Չուբը փակել են Միջազգային տիեզերակայանի «Պոիսկ» մոդուլի ելքի լյուկը՝ ավարտելով բաց տիեզերքում «զբոսանքը», որը տևել է ավելի քան 7,5 ժամ, գրում է ՏԱՍՍ-ը:

Չորեքշաբթի Մոսկվայի ժամանակով 20:49-ին Կոնոնենկոն և Չուբը դուրս են եկել բաց տիեզերք: Տիեզերագնացները իրենց առջև դրված առաջադրանքները կատարել են 7 ժամ 41 րոպեում։

Տիեզերագնացներն անջատել են ճառագայթային ջերմափոխանակիչի հիդրավլիկ շղթաները, որից հոկտեմբերի 9-ին արտահոսք է տեղի ունեցել։ Նրանք նաև ուսումնասիրել և լուսանկարել են ապահերմետիզացման վայրը՝ ստացված տվյալները կօգնեն Երկրի մասնագետներին որոշել արտագոսքի պատճառները:

Ռուս տիեզերագնացներն ավարտել են բաց տիեզերքում «զբոսանքը», որը տևել է ավելի քան 7,5 ժամ