Կյանքից հեռացել է «Կլոն» սերիալից հայտնի դերասանուհին

15:13 • 05.11.23

68 տարեկանում մահացել է բրազիլացի դերասանուհի Էլիզանխելա դո Ամարալ Վերգեյրոն՝ հայտնի «Կլոն» սերիալից, որում նա մարմնավորել է Նոեմիային։ Այս մասին հայտնում է Globo-ն։

Դերասանուհին մահացել է ուրբաթ՝ նոյեմբերի 3-ին։

Դերասանուհու ինքնազգացողությունը վատացել է տանը, նա դժվարացել է շնչել։ Կինը հոսպիտալացվել է։ Վերգեյրոն մահացել է հիվանդանոցում սրտի կաթվածից։

Կյանքից հեռացել է «Կլոն» սերիալից հայտնի դերասանուհին