«Ամո՛թ է». Պուշկինի ծոռի ծոռը արձագանքել է նրա արձանի ապամոնտաժմանը Կիևում
Ռուս մեծ բանաստեղծ և արձակագիր Ալեքսանդր Պուշկինի ծոռի ծոռը՝ Ալեքսանդր Պուշկինը, արձագանքել է այսօր Կիևում գրողի արձանի ապամոնտաժմանը, ինչն իրականացվել է ապառուսականացման ծրագրի շրջանակում:
Ինչպես գրում է News.ru-ն, Պուշկինի խոսքով՝ Կիևի իշխանությունները «ԱՄՆ-ի կոշիկների տակ գտնվող հիմարներ են», որոնց հետ «անօգուտ է խոսել»:
«Ես չեմ հասկանում, թե ինչպես են մարդիկ դա անում: Սա Պուշկինն է, սա մշակույթ է, սա կապ չունի ռազմական գործողությունների կամ քաղաքականության հետ։ Չի կարելի ամեն ինչ խառնել, բայց այս հիմարները խառնում են: Մեր ընկերներն ապրում են Տալլինում, որտեղ նույնպես ապամոնտաժվել է Պուշկինի արձանը, ամո՛թ է, ամո՛թ։ Մարդիկ ոչինչ չեն հասկանում և նման հիմարություններ են անում»,- ասել է Պուշկինը։










