Բրեդլի Կուպերը 6 տարի պարապել է՝ Լեոնարդ Բերնսթայնի մասին ֆիլմում 6 րոպե տևողությամբ դրվագը ճիշտ նկարահանելու համար (տեսանյութ)

14:19 • 17.11.23

Հոլիվուդյան դերասան Բրեդլի Կուպերը պատմել է, որ կոմպոզիտոր Լեոնարդ Բերնսթայնի մասին կենսագրական ֆիլմում նկարահանվելու համար վեց տարի սովորել է՝ ինչպես երաժշտություն գրել և նվագախումբ ղեկավարել:

Ինչպես գրում է Daily Mail-ը,  48-ամյա Կուպերը «Մաեստրո» ֆիլմում մարմնավորել է գլխավոր հերոսին: Դերասանի խոսքով՝ ինքը վեց տարի պարապել է ֆիլմում վեց րոպե տևողությամբ տեսարանի համար:

Խոսքն այն դրվագի մասին է, որում ներկայացվում է 1976-ին Բերնսթայնի հայտնի ելույթը Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ Էլի տաճարում: Կուպերի խոսքով՝ այս տեսարանն իրենց ամենից շատ էր վախեցնում:

Bradley learns: Bradley Cooper does not shy away from fully immersing himself in his characters, revealing he spent six years how to compose music for Maestro

«Ես այնքան անհանգստացած էի այդ տեսարանի մասով: Դա Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբն էր։ Ինձ ձայնագրում էին ուղիղ եթերում, ես պետք է լինեի նվագավարը և ղեկավարեի նրանց: Եվ ես վեց տարի ծախսեցի՝ սովորելով, թե ինչպես նվագավար լինել վեց րոպե և 21 վայրկյան»,- մանրամասնել է Կուպերը։

Director and star: Cooper, 48, returns to the directors chair and plays composer Leonard Bernstein in the upcoming biopic Maestro, in theaters November 22

Դերասանը նաև շնորհակալություն է հայտնել «հրաշալի ուսուցիչներին»՝ իրենց օգնության համար:

Six minutes: He revealed to moderator Lin-Manuel Miranda during a New York City tastemaker screening that he spent six years to learn composing... for a six-minute scene

«Մաեստրո»-ի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Վենետիկի կինոփառատոնում, որտեղ այն արժանացել է 7 րոպե տևողությամբ հոտնկայս ծափահարությունների։ Բերնսթայնի երեք երեխաները՝ Ջեյմի Բերնսթայնը, Ալեքսանդր Բերնսթայնը և Նինա Մարիա Ֆելիսիա Բերնսթայնը, անգամ արտասվել են։

 
 
 

 
 

Բրեդլի Կուպերը 6 տարի պարապել է՝ Լեոնարդ Բերնսթայնի մասին ֆիլմում 6 րոպե տևողությամբ դրվագը ճիշտ նկարահանելու համար (տեսանյութ)