«Մոսկվիչ»-ը կներկայացնի սեփական մշակման էլեկտրական մեքենա

12:45 • 23.11.23

Ռուսական «Մոսկվիչ» մեքենաշինական ընկերությունը երկու տարուց կցուցադրի սեփական մշակման էլեկտրական մեքենա. ավտոմոբիլային գործարանն ակտիվորեն աշխատում է սեփական մշակման էլեկտրական մեքենայի հավաքման գործընթացի կազմակերպման վրա, գրում է motor.ru-ն:

Ավտոմոբիլային գործարանի արտադրության գծով տնօրեն Օլեգ Մասլյակովի խոսքով՝ «մարտկոցային» նոր արտադրանքը, որը հիմնականում բաղկացած է լինելու ռուսասկան արտադրության բաղադրիչներից, կներկայացվի 2025 թվականին, եթե ամեն ինչ ընթանա նախատեսվածի համաձայն։

Դեռ հայտնի չէ, թե երբ կսկսվի արտադրությունը։ Այժմ, ըստ նրա, ակտիվ աշխատանքներ են տարվում արտադրություն հիմնելու և ներքին մատակարարների հետ բանակցելու ուղղությամբ։

«Մոսկվիչ»-ը կներկայացնի սեփական մշակման էլեկտրական մեքենա