Նեյրոնային ցանցը Պեսկովին «վերածել է» Իլոն Մասկի (տեսանյութ)

22:51 • 24.11.23

Նեյրոնային ցանցը Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին «վերածել է» ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի. դա տեղի է ունեցել Մոսկվայում «Ճանապարհորդություն արհեստական բանականության աշխարհ» համաժողովի շրջանակում, գրում է iz.ru-ն:

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարը նոր տեխնոլոգիան փորձարկել է Sber AI-ի ստենդում։ Նախագծի հեղինակները պատմել են, որ տեխնոլոգիան հնարավորություն է տալիս դեմքի պատկերը լավ որակով փոխանցել տեսախցիկի դիմաց կանգնած մարդուն։

Նեյրոնային ցանցի ստեղծած պատկերն իրատեսական է թվում։ Իրական պատկերի և վերադրված տարբերակի միջև անցումները գրեթե աննկատ են:

Նեյրոնային ցանցը Պեսկովին «վերածել է» Իլոն Մասկի (տեսանյութ)