Նոր ASUS Zenbook ուլտրաբուքեր. ժամանակակից տեխնոլոգիաների հմայքը

12:23 • 27.11.23

ASUS նոութբուքերի տեսականին տպավորիչ է իր բազմազանությամբ, սակայն հատուկ ուշադրության են արժանի Zenbook շարքի ուլտրաբուքերը: Այս բարակ և ոճային նոութբուքերը, որոնք առաջին անգամ ներկայացվել են 2011 թվականին, այդ ժամանակվանից ի վեր շահել են օգտատերերի սրտերը՝ շնորհիվ իրենց էլեգանտ հարդարման և մշտական բարելավումների:

1.Zenbook S 13 OLED (UX5304VA)

Բնութագրությունը հասանալի չէ

Zenbook S 13 OLED-ն էկոլոգիապես մաքուր դիզայնի և առաջադեմ տեխնոլոգիաների համատեղման գագաթնակետն է: Ընդամենը 1 սմ հաստությամբ և 1 կգ քաշով այս ուլտրաբուքն էկոլոգիապես ամենամաքուրն է ASUS շարքից: Դրա 13,3 դյույմանոց ASUS Lumina OLED էկրանն առաջարկում է գունային անթերի վերարտադրություն՝ վավերացված Pantone-ի և DisplayHDR True Black 500-ի կողմից և նաև առաջարկում է ապարատային կապույտ լույսի զտում՝ տեսողությունը պաշտպանելու համար:13-րդ սերնդի Intel Core i7 պրոցեսորը՝ ավելացված սառեցման համակարգով, ապահովում է բարձր արդյունավետություն, իսկ մարտկոցի լիցքավորումը բավականացնում է մինչև 14 ժամ:

2. Zenbook 14X OLED (UX3404VA)

Բնութագրությունը հասանալի չէ

Zenbook 14X OLED-ը բարակ և թեթև նոութբուք է՝ 14 դյույմանոց ASUS Lumina OLED էկրանով: Աշխատելով 120 Հց հաճախականությամբ՝ էկրանն ապահովում է տպավորիչ սահուն պատկերներ: 13-րդ սերնդի Intel Core պրոցեսորով, Plasma Ceramic Aluminum կերամիկական ծածկույթով և հզոր 70 Վտժ մարտկոցով Zenbook 14X OLED-ը հիանալիորեն հավասարակշռում է հզորությունն ու շարժունակությունը:

3. Zenbook Pro 14 Duo OLED (UX8402VV)

Բնութագրությունը հասանալի չէ

Zenbook Pro 14 Duo OLED-ը կրկնակի էկրանով Zenbook Duo շարքի նոութբուքերի չորրորդ սերունդն է: 14,5 դյույմանոց OLED հիմնական էկրանով և ScreenPad Plus սենսորային էկրանով այս նոութբուքը նախատեսված է արդյունավետ բազմաբնույթ առաջադրանքներ ներառող աշխատանքի համար: Intel Core i9 պրոցեսորով և NVIDIA GeForce RTX 4060 գրաֆիկական քարտով համալրված Zenbook Pro 14 Duo OLED-ը դառնում է իսկական պրոֆեսիոնալ աշխատակայան:

2023 թվականի նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը Zenbook, Vivobook S և Vivobook Pro սերիաների նոութբուքեր գնելիս որպես նվեր կստանաք 1 տարվա Microsoft 365 բաժանորդագրություն։ Առաջարկից օգտվելու համար ձեր գնումը մինչև 2024 թվականի հունվարի 7-ը գրանցեք ակցիայի կայքում՝ https://asus.events/microsoft:

Նրբագեղ, ոճային և արդյունավետ Zenbook և Vivobook շարքերի նոութբուքերը՝ բարձրորակ ASUS OLED էկրաններով, իդեալական են տարատեսակ առաջադրանքների համար՝ լինի դա ուսում, ճանապարհորդություն, ստեղծագործական աշխատանք, թե զվարճանք: Դրանց թվում կարելի է գտնել նոութբուքեր ամեն ճաշակի համար՝ սկսած նրբագեղ Zenbook S 13 OLED-ից՝ ընդամենը 1 կգ քաշով, մինչև հզոր Zenbook Pro 16 OLED-ը՝ Intel Core i9 պրոցեսորով:

Ակցիան գործում է Ուզբեկստանում, Ղրղզստանում, Հայաստանում, Մոլդովայում, Վրաստանում, Տաջիկստանում և Թուրքմենստանում:

Նոր ASUS Zenbook ուլտրաբուքեր. ժամանակակից տեխնոլոգիաների հմայքը