SpaceX-ն ուղեծիր է հանել 23 Starlink արբանյակ

15:32 • 28.11.23

Falcon 9 հրթիռակիրը նոյեմբերի 28-ի, հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել 23 մինի արբանյակ՝ համալրելու Starlink համակարգի գլոբալ ինտերնետ ծածկույթի ցանցը: Այս մասին հայտնում է ամերիկյան SpaceX ընկերության մամուլի ծառայությունը։

Հրթիռակիրն արձակվել է ԱՄՆ-ի Տիեզերական ուժերի բազայից: Մոտ մեկ ժամ անց արբանյակները դուրս են բերվել ուղեծիր։

Արձակումից հետո հրթիռակրի առաջին աստիճանն ուղղահայաց վայրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոսում տեղակայված հարթակի վրա:

SpaceX-ն արդեն ուղեծիր է ուղարկել ավելի քան 5,4 հազար նման արբանյակ։ Դրանցից մի քանիսի աշխատանքը խափանվել է կամ դուրս եկել ուղեծրից։ Ավելի քան 5,1 հազար սարք գտնվում է ուղեծրում՝ աշխատանքային վիճակում։

SpaceX-ն ուղեծիր է հանել 23 Starlink արբանյակ