Կանադայում հայտնաբերվել են տիրանոզավրի մնացորդներ՝ որովայնում ձագերով

17:27 • 09.12.23

Կանադացի գիտնականները հայտնաբերել են տիրանոզավրի մնացորդներ, որի որովայնում երկու ձագեր են եղել։

Այդ մասին հայտնում է Ռիա Նովոստին:

Նշվում է, որ գիտնականներն այդ հազվագյուտ և անսովոր բրածոն հայտնաբերել են կանադական Ալբերտայում։ Հայտնագործությունը թույլ է տվել գիտնականներին նոր գիտելիքներ ձեռք բերել տիրանոզավրերի վարքագծի և էկոհամակարգում ժամանակին նրանց ունեցած դերի մասին։

Սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ հայտնաբերվել է տիրանոզավրի որովայնի պարունակությունը:

Ըստ հետազոտության համահեղինակներից մեկի՝ գտածոյի յուրահատկությունը պայմանավորված է նաև նրանով, որ կենդանու մարմնում հայտնաբերված մանկական դինոզավրերի մնացորդները ներկայացնում են թռչնանման բրածոների ամենաամբողջական կմախքները:

Կանադայում հայտնաբերվել են տիրանոզավրի մնացորդներ՝ որովայնում ձագերով