WhatsApp-ում նոր գործառույթ է հայտնվել

15:09 • 12.12.23

WhatsApp մեսենջերում հայտնվել է նոր գործառույթ, որը թույլ է տալիս օգտատերերին խմբային չաթերում բոլոր մասնակիցների համար փակցնել հաղորդագրությունները: Այս մասին հայտնում է WABetaInfo պորտալը։

Հստակեցվում է, որ օգտատերերին հասանելի կլինի երեք ժամանակահատված, որոնց ընթացքում հաղորդագրությունը ամրացված կլինի՝ 24 ժամ, 7 կամ 30 օր։ Ընտրված ժամկետը լրանալուց հետո այն ավտոմատ կերպով դուրս կգա ամրացված վիճակից:

Բացի այդ, օգտատերերը ցանկացած պահի հնարավորություն կունենան ինքնուրույն հանել հաղորդագրությունը:Նոր գործառույթն արդեն հասանելի է iOS սարքերի օգտատերերի համար, որոնք օգտագործում են WhatsApp-ի վերջին թարմացումը: 

WhatsApp-ում նոր գործառույթ է հայտնվել