ՆԱՍԱ-ի «Ջեյմս Ուեբ» աստղադիտակը ֆիքսել է պայթած աստղի մնացորդների պատկերը

16:20 • 12.12.23

ԱՄՆ ազգային օդատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի «Ջեյմս Ուեբ» գերհզոր տիեզերական աստղադիտակը ֆիքսել է պայթած  աստղի մնացորդների պատկերը:

«Կասիոպեա Ա» (Cassiopeia A) աստղի մնացորդները գտնվում են Երկրից 11,000 լուսային տարի հեռավորության վրա:

Ինչպես գրում է Daily Mail-ը, աստղը պայթել է մոտ 340 տարի առաջ: Այս մասին հայտնել է ՆԱՍԱ-ի ներկայացուցիչ Դենի Միլիսավլևիչը:

Նշվում է, որ սա առաջին դեպքն է, երբ ՆԱՍԱ-ն ֆիքսել է «Կասիոպեա Ա»-ի բարձր լուծաչափի լուսանկարը:

NASA's James Webb Telescope captured images of the remnants of the Cas A supernova star which exploded 340 years ago.

 

ՆԱՍԱ-ի «Ջեյմս Ուեբ» աստղադիտակը ֆիքսել է պայթած աստղի մնացորդների պատկերը