Պուտինը շփվել է արհեստական ​​բանականության և նեյրոցանցի հիմքով ստեղծված նմանակի հետ (տեսանյութ)

17:01 • 14.12.23

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղիղ կապով քաղաքացիների և լրագրողների հետ շփման ժամանակ հարց է հղել արհեստական բանականության և նեյրոցանցի հիմքով ստեղծված նմանակը, ինչը սկզբում շփոթեցրել է Պուտինին:

Իրականում հարցը տվել է Սանկտ Պետերբուրգից մի ուսանող:

Զրույցի ընթացքում Պուտինն ընդգծել է, որ առաջին անգամ է տեսնում իր նմանակին:

«Ես տեսնում եմ, որ Դուք կարող եք իմ արտաքինն ունենալ և խոսել իմ ձայնով։ Բայց ես մտածեցի ու որոշեցի, որ միայն մեկ մարդ պետք է նմանվի ինձ ու խոսի իմ ձայնով։ Եվ այս մարդը ես կլինեմ»,-ասել է ՌԴ նախագահը:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Պուտինը շփվել է արհեստական ​​բանականության և նեյրոցանցի հիմքով ստեղծված նմանակի հետ (տեսանյութ)