Apple-ը կդադարեցնի Watch Series 9-ի և Watch Ultra 2-ի վաճառքը

13:35 • 19.12.23

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը մինչև դեկտեմբերի վերջ Միացյալ Նահանգներում վաճառքից կհանի Watch Series 9 և Watch Ultra 2 խելացի ժամացույցները, հաղորդում է 9to5Mac պորտալը։

Ամերիկյան տեխնոլոգիական հսկան այս քայլին է գնացել այն բանից հետո, երբ պարտվել է արտոնագրային վեճում։

2023 թվականի հոկտեմբերին ԱՄՆ Միջազգային առևտրի հանձնաժողովը հաստատել է դատարանի հունվարյան որոշումը, ըստ որի՝ Apple-ը խախտել է Masimo բժշկական տեխնոլոգիական ընկերության արտոնագիրը: Վեճի պատճառ է դարձել արյան թթվածնի սենսորը, որն օգտագործվում է Apple Watch Series 9-ում և Apple Watch Ultra 2-ում։

Apple-ի և Masimo-ի միջև արտոնագրային վեճի արդյունքները ներկայացվել են Ջո Բայդենի վարչակազմին՝ 60 օրվա ընթացքում նախագահի վարչակազմն իրավունք ունի վետո դնել հանձնաժողովի որոշման կատարման վրա:

Վերանայման ժամկետը լրանում է դեկտեմբերի 25-ին, սակայն Apple-ը նախապես հայտարարել է, որ կդադարեցնի վիճահարույց տեխնոլոգիայով ապրանքների վաճառքը։

Դեկտեմբերի 21-ից Watch Series 9-ը և Watch Ultra 2-ն այլևս հասանելի չեն լինի գնելու Apple-ի պաշտոնական կայքում, իսկ դեկտեմբերի 24-ից այս խելացի ժամացույցների մոդելներն անհասանելի կլինեն ընկերության պաշտոնական մանրածախ խանութներում: Այլ վերավաճառողներին աքսեսուարների վաճառքն արգելված չէ, սակայն դեկտեմբերի 25-ից, եթե հանձնաժողովի որոշումը ուժի մեջ մտնի, Apple-ը չի կարողանա Watch Series 9-ը և Watch Ultra 2-ը մատակարարել այլ մանրածախ կետերին։

Ըստ Bloomberg-ի՝ Apple-ը մտադիր է փոխել արյան թթվածնի մակարդակը չափելու ծրագրային ապահովումը, որպեսզի չխախտի Masimo-ի արտոնագրերը և դրանով իսկ վաճառքում պահի Apple Watch Series 9-ը և Apple Watch Ultra 2-ը: Միևնույն ժամանակ, Masimo-ն ընդգծում է, որ վիճելի արտոնագրերը հիմնականում վերաբերում են տեխնիկական լուծումներին, այլ ոչ թե ծրագրային ապահովմանը, ուստի ծրագրային ապահովման թարմացումները կարող են բավարար չլինել Watch Series 9-ը և Watch Ultra 2-ն իրենց ներկայիս տեսքով շուկայում պահելու համար:apple watch blood oxygen studyfree apple watch ultraApple vs Masimo mistrial | Apple Watch O2 reading




Apple-ը կդադարեցնի Watch Series 9-ի և Watch Ultra 2-ի վաճառքը