Լուրջ հիվանդ Սելին Դիոնը չի կառավարում իր մկանները

11:59 • 19.12.23

Լեգենդար կանադացի երգչուհի Սելին Դիոնը, որը լուրջ հիվանդ է, այլևս չի կառավարում իր մկանները, հայտնել է աստղի ավագ քույրը՝ Կլոդետ Դիոնը, որը նրան խնամում է, գրում է Daily Mail-ը:

Կլոդետ Դիոնն ավելի վաղ ասել էր, որ երգչուհու հազվադեպ հանդիպող հիվանդությունը բուժող դեղամիջոցներ չկան: 55-ամյա Դիոնն անցած տարվա դեկտեմբերից դադար է վերցրել կարիերայում և զբաղվում է բուժմամբ:

Դիոնի մոտ ախտորոշված հիվանդությունը ստիպում է օրգանիզմին հարձակվել սեփական նյարդային բջիջների վրա և լուրջ ազդում շարժունակության վրա:

«Նա պայքարում է, բայց չի կառավարում իր մկանները... Մեր նպատակն ու երազանքն է, որ Սելինը բեմ վերադառնա: Ի՞նչ կարգավիճակով՝ չգիտեմ... Քանի որ այս հիվանդությունը հանդիպում է միլիոնից մեկի մոտ, գիտնականները դրա վերաբերյալ շատ հետազոտություններ չեն արել», - պատմել է աստղի քույրը:

Մկանային կոշտության համախտանիշը քիչ ուսումնասիրված խանգարում է, որը տարբեր իրավիճակներում, ներառյալ սթրեսը, առաջացնում է մկանների կոշտություն և սպազմ: Համախտանիշի պատճառները պարզ չեն։ Ջոնս Հոփքինսի համալսարանը նշում է, որ հիվանդությունը հանդիպում է մեկ միլիոնից մեկ կամ երկու մարդու մոտ: Բուժումը ներառում է սիմպտոմատիկ թերապիա և ֆիզիոթերապիա:

Health battle: Legendary Canadian singer Celine Dion no longer has 'control over her muscles,' according to her sister Claudette; seen in 2019An icon: A year after the My Heart Will Go On hitmaker was forced to cancel her world tour last December, her sibling, 74, suggested that it may be awhile before Celine, 55, returns to the stage following her battle with a neurological disorder called stiff person syndrome (pictured in 2012)Celine's condition, which is progressive and incurable, causes the body to attack its own nerve cells and severely impacts mobility; seen in 2019






Լուրջ հիվանդ Սելին Դիոնը չի կառավարում իր մկանները