WhatsApp-ում կհայտնվի նոր գործառույթ՝ չաթերի զտիչ

14:02 • 19.12.23

WhatsApp հավելվածում կհայտնվի նոր գործառույթ, որը թույլ կտա օգտատերերին զտել չաթերը։ Այս մասին հայտնում է WABetaInfo պորտալը։

Փորձագետները նշել են, որ WhatsApp-ն ավելացրել է կարևոր զտիչներ, որոնք օգնում են դասակարգել տեքստային խոսակցությունները։

«Զտիչները տեղադրված են չաթերի ցանկի վերևում», - նշել է WABetaInfo-ն:

Փորձագետների կարծիքով՝ նոր զտիչների ցանկը կներառի «Չընթերցված», «Կոնտակտներ» և «Խմբեր» չաթերի խմբերը:

Օրինակ, «Չընթերցված» զտիչը ցույց կտա միայն այն խոսակցությունները, որոնք պարունակում են չընթերցված հաղորդագրություններ, իսկ «Խմբերը» ներառում է միայն խմբային չաթերը:




WhatsApp-ում կհայտնվի նոր գործառույթ՝ չաթերի զտիչ