Աշխարհում գրանցվել է մարդու՝ ձիերի էնցեֆալիտով վարակման առաջին դեպքը վերջին 30 տարվա մեջ. ԱՀԿ

11:20 • 29.12.23

Արգենտինայում գրանցվել է մարդու՝ 1996 թվականից ի վեր արևմտյան ձիերի էնցեֆալիտով վարակման առաջին դեպքը. այս հիվանդությունը մարդկանց մոտ չէր ախտորոշվել գրեթե 30 տարի: Այս մասին հաղորդվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կայքում։

Հիվանդությունը հաստատվել էմի գյուղացու մոտ այն տարածքից, որտեղ վիրուսը հայտնաբերվել է մի քանի ձիերի մոտ։ Նոյեմբերի վերջին տղամարդու մոտ գրանցվել են շփոթության, գլխացավի, գլխապտույտի և ջերմության ախտանիշներ։ Նրան հոսպիտալացրել են և 12 օր միացրել արհեստական շնչառության սարքին։ Հիվանդն այժմ դուրս է գրվել, բժիշկները շարունակում են վերահսկել նրա վիճակը։

Էնցեֆալիտի այս տեսակը հազվագյուտ վիրուսային հիվանդություն է, որը տարածվում է մոծակների միջոցով և ազդում միայն ձիերի և մարդկանց վրա, թռչունները կարող են դառնալ վարակի կրողներ: Մինչ այս, Արգենտինայում ձիերի մոտ էնցեֆալիտի բռնկում էր գրանցվել 1982-1983 թվականներին, իսկ հիվանդությունը մարդկանց մոտ վերջին անգամ հաստատվել էր 1996 թվականին՝ որպես առանձին դեպք:

ԱՀԿ-ն հիշեցրել է, որ ռիսկի խմբում են նրանք, ովքեր «ապրում են, աշխատում կամ մասնակցում են բացօթյա գործունեությանն էնդեմիկ տարածքներում կամ որտեղ հայտարարվել է կենդանիների հիվանդության բռնկումներ»: