Ակադեմիական քաղաքի համար կհատկացվի Երևանի 17-րդ թաղամասն ու «Հաֆիլմի» տարածքը

13:16 • 04.01.24

Ակադեմիական քաղաքի կառուցման համար որպես հիմնական տեղամաս ընտրվել է Երևանի 17-րդ թաղամասը։

Կառավարության այսօրվա՝ հունվարի 4-ի նիստում չզեկուցվող հարցերի շարքում ընդունվեց քաղաքի ստեղծման համար Երևանի 17-րդ թաղամասի, ինչպես նաև Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ որոշման նախագիծը։

«Ակադեմիական քաղաքի կարևորությունն ու հրատապությունը պայմանավորված են որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական միջավայր ստեղծելու անհրաժեշտությամբ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կրթությունն ու հետազոտությունը տնտեսական կայուն և առաջընթաց զարգացման նախապայման են»,- ասված է որոշման նախագծի հիմնավորման մեջ։

Նշվում է, որ որպես հիմնական տեղամաս ընտրված 17-րդ թաղամասի տարածքի սահմաններում առկա են ինչպես պետության և համայնքի սեփականություն հանդիսացող հողամասեր, այնպես էլ ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող հողամասեր։

ԿԳՄՍ նախարարության առաջարկով՝ ակադեմիական քաղաքի ենթակառուցվածքների նախագծման, կառուցման և շահագործման արդյունավետությունն ապահովելու համար նպատակահարմար հիմնադրամին սեփականության իրավունքով կփոխանցվի հիմնական տեղամասի տարածքում գտնվող և «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման համար նախատեսված հողամասերը։

Ակադեմիական քաղաքի համար կհատկացվի Երևանի 17-րդ թաղամասն ու «Հաֆիլմի» տարածքը