LG-ն և Samsung-ը ներկայացրել են լիովին թափանցիկ հեռուստացույցներ (լուսանկարներ)

12:36 • 09.01.24

Հարավկորեական LG և Samsung ընկերությունները հայտարարել են լիովին թափանցիկ հեռուստացույցներ թողարկելու ծրագրերի մասին, ինչը կարող է լինել հեռուստատեսային տեխնոլոգիայի հաջորդ թռիչքը, գրում է Daily Mail-ը:

Էլեկտրոնիկայի հարավկորեական արտադրող LG-ն երկուշաբթի Լաս Վեգասում CES 2024 ցուցահանդեսի ժամանակ հայտարարել է անլար թափանցիկ սարքի մասին: Ընկերության ներկայացուցիչները բեմում ներկայացրել են 77 դյույմ անկյունագծով անլար էկրանը:

LG Signature OLED-T-ն համարվում է աշխարհի առաջին 4k, անլար, թափանցիկ OLED հեռուստացույցը: Չմիացված ժամանակ այն թափանցիկ ապակու տեսք ունի: Իսկ երբ միացվում է, օգտագործողը կարող է էկրանը շարունակել թափանցիկ պահել կամ դարձնել անթափանց, որպեսզի դրա հետևի ֆոնն այլևս չերևա:

«OLED T-ն ստեղծում է բացության զգացում: Հեռուստացույցն այլևս դոմինանտ չէ սենյակում: Բացի այդ, OLED T-ն դիզայնի օբյեկտ է դառնում», -  ասել է LG-ի ղեկավար Ֆրենկ Լին:

Դրանում կիրառվել է նոր Alpha 11 չիպը, որն արհեստական բանականության օգնությամբ 70 տոկոսով բարելավում է գրաֆիկական աշխատանքը և 30 տոկոսով ավելի արագացնում մշակման արագությունը՝ համեմատած նախորդ սերնդի չիպի հետ: 

LG-ն դեռևս չի հայտարարել թափանցիկ հեռուստացույցի գնի մասին, սակայն այն կարող է գերազանցել 100,000 դոլարը:

Մրցակից Samsung ընկերությունը նույնպես թափանցիկ էկրան է ներկայացրել սպառողական էլեկտրոնիկայի CES 2024 ցուցահանդեսի ժամանակ, սակայն դրա վերաբերյալ տեղեկություններ ներկայացված չեն:

LG Signature OLED-T

LG wheeled the 77-inch wireless screen onstage at a Monday morning press conferenceLG's Zero Connect Box frees the TV from the wall, the company said. This is mostly true, as the TV still needs a power cord. But there's no messy HDMI cords between the box and the screenThe transmission box (bottom right) remains plugged into the wall, while the OLED T can be placed nearby. The box beams audio and visual to the screen via a 60 GHz wireless antennaThese two components need to be placed within about 30 feet of one another

Samsung-ի արտադրանքը

Samsung's transparent display at CES used microLED picture technology, which the company claims produces a superior picture to other transparent screens on the marketSamsung's TV has no cables to fuss with. But, its unit is not available to the public, and the company's display is essentially a concept model

 

LG-ն և Samsung-ը ներկայացրել են լիովին թափանցիկ հեռուստացույցներ (լուսանկարներ)