Թենի Մելիդոնյանը նշանակվել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն

15:52 • 10.01.24

ԱՄՆ Կինոարվեստի և գիտության ակադեմիան Թենի Մելիդոնյանին նշանակել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն, որը նորաստեղծ պաշտոն է: Այս մասին գրում է hollywoodreporter.com-ը՝ մանրամասնելով, որ նշանակման մասին հայտնել է Ակադեմիայի գործադիր տնօրեն Բիլ Կրամերը:

Մելիդոնյանը կղեկավարի ռազմավարությունը, հատուկ միջոցառումները և մրցանակաբաշխության բոլոր ծրագրերի և միջոցառումների արտադրական թիմերը:

Նա սերտորեն կհամագործակցի «Օսկար»-ի պրոդյուսերների և շոուի հաղորդավարների, Disney/ABC-ի և ակադեմիայի ղեկավարության հետ, ներառյալ կառավարիչների խորհրդի և նրա կոմիտեները և կվերահսկի այն թիմերը, որոնք ներգրավված են «Օսկար»-ի նախապատրաստման և իրականացման գործում: