Մարտին Սկորսեզեն նշել է՝ դերասաններից ում է համարում կինոյի հանճար
Հոլիվուդյան ռեժիսոր և պրոդյուսեր Մարտին Սկորսեզեն ասել է, որ ամերիկացի դերասան Լեոնարդո Դի Կապրիոն կինոյի հանճար է։ Նրան մեջբերում է IndieWire-ը։
National Board of Review Award մրցանակաբաշխության ընթացքում իր ելույթի ժամանակ կինոռեժիսորը նշել է, որ 23 տարվա ընթացքում հասցրել է դերասանի հետ աշխատել վեց ֆիլմում։ Սկորսեզեի խոսքով՝ Դի Կապրիոն կինոյի պատմության լավագույն դերասաններից է:
«Գիտեք, նա իսկապես կինոյի հանճար է, և դա երևում է նրա դեմքից... Նա անգամ բառ ասելու կարիք չունի. ամեն ինչ նրա մեջ է... Ես իսկապես գիտեմ, որ նա կինոյի պատմության մեծագույն դերասաններից մեկն է։ Շնորհակալ եմ նրան ամեն ինչի համար», - ասել է Սկորսեզեն:










