Apple-ն iPhone-ներում կներդնի արհեստական ​​բանականություն. Financial Times

16:29 • 25.01.24

Ամերիկյան Apple ընկերությունը պատրաստվում է iPhone սմարթֆոնում ներդնել արհեստական բանականություն: Այս մասին հայտնում է Financial Times թերթը։

Հարցված փորձագետների կարծիքով՝ կորպորացիան զանգվածաբար գնում է ստարտափներ և ընկերություններ, որոնք զբաղվում են արհեստական բանականության ուսումնասիրությամբ։ 2017 թվականից Apple-ը ձեռք է բերել 21 ընկերություն, որոնք այս կամ այն կերպ առնչվում են արհեստական բանականության տեխնոլոգիաների և գործիքների մշակմանը։

«Տեղի է ունենում ԱԲ սպառազինությունների մրցավազք, և Apple-ը չի պատրաստվում հետևել կողքից», - նշել է Wedbush Securities-ի վերլուծաբան Դենիել Այվսը:

Morgan Stanley-ի մասնագետները կարծում են, որ արհեստական բանականությունը կինտեգրվի անմիջապես iPhone-ում: Նրանց կանխատեսմամբ՝ առաջին նման գործառույթները կներկայացվեն ամռանը WWDC կոնֆերանսում, որտեղ կցուցադրվի iOS 18-ը:

AI Pryon կորպորատիվ խմբի գործադիր տնօրեն Իգոր Յաբլոկովի խոսքով, Apple-ը չի շտապում ներկայացնել արհեստական բանականության ոլորտում իր զարգացումները, ինչպես, օրինակ, Samsung-ն է արդեն արել:

«Նրանք սպասում են, մինչև կկարողանան առաջարկել այս տեխնոլոգիայի լավագույն պրեմիերաներից մեկը», - նշել է Յաբլոկովը:

Ըստ SemiAnalysis կիսահաղորդիչների գծով խորհրդատվական ընկերության վերլուծաբան Դիլան Պատելի՝ Apple-ի պրոցեսորները նույնպես կենտրոնացած են արհեստական բանականության հետ աշխատելու վրա: Հետևաբար, արհեստական բանականության տեխնոլոգիաները կարող են ավելացվել ապրանքանիշի հին սարքերին։



Apple-ն iPhone-ներում կներդնի արհեստական ​​բանականություն. Financial Times