Ռուս տիեզերագնացը տիեզերքում գտնվելու ընդհանուր տևողության նոր ռեկորդ է սահմանել

13:27 • 04.02.24

Ռուս տիեզերագնաց Օլեգ Կոնոնենկոն տիեզերքում գտնվելու ընդհանուր տևողության նոր ռեկորդ է սահմանել, հայտնում է «Ռոսկոսմոս»-ի թելեգրամյան ալիքը։

Փետրվարի 4-ին Մոսկվայի ժամանակով 11:30:08-ին Կոնոնենկոն գերազանցել է մեկ այլ տիեզերագնացի՝ Գենադի Պադալկայի արդյունքը, որը տիեզերքում ընդհանուր առմամբ անցկացրել է 878 օր 11 ժամ 29 րոպե 48 վայրկյան։

«Նա գերազանցել է հայրենակից Գենադի Պադալկայի նվաճումը, որը հինգ տիեզերական թռիչքների ընթացքում տիեզերքում անցկացրել է 878 օր 11 ժամ 29 րոպե 48 վայրկյան», - ասվում է «Ռոսկոսմոս»-ի հրապարակման մեջ։

Այժմ Կոնոնենկոն կատարում է իր հինգերորդ թռիչքը դեպի Միջազգային տիեզերակայան (նա առաջին անգամ այնտեղ է գնացել 2008 թվականին)։ 

Ակնկալվում է, որ 2024 թվականի հունիսի 5-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00:00:20-ին Օլեգ Կոնոնենկոյի՝ տիեզերքում անցկացրած ժամանակը կհասնի ընդհանուր 1000 օրվա:




Ռուս տիեզերագնացը տիեզերքում գտնվելու ընդհանուր տևողության նոր ռեկորդ է սահմանել