Շվեյցարացի գիտնականները պատրաստվում են նոր սուպերկոլայդեր ստեղծել՝ տիեզերքի գաղտնիքները բացահայտելու համար

17:48 • 07.02.24

Շվեյցարիայում հետազոտողներն առաջարկել են նոր սուպերկոլայդեր (մասնիկների արագացուցիչ) ստեղծել: Այն երեք անգամ մեծ կլինի ներկայիս կոլայդերից։ Այս մասին գրում է BBC-ն։

Նախագիծը կոչվում է «Ապագայի շրջանաձև կոլայդեր»: Այն ենթադրում է նոր մեքենայի կառուցում՝ դեռևս անհայտ նոր մասնիկներ հայտնաբերելու նպատակով: Ըստ գիտնականների՝ դա հեղափոխություն կանի ֆիզիկայի բնագավառում և կխորացնի տիեզերքի մեր ըմբռնումը:

Այնուամենայնիվ, առաջարկը բախվել է քննադատության՝ 15 միլիարդ դոլարի հսկայական ծախսերի պատճառով։ Փորձագետներն այդ ծախսերը համարում են չարդարացված։

Սուպերկոլայդերը շատ ավելի մեծ կլինի, քան ներկայիս Մեծ հադրոնային կոլայդերը: Դա Տիեզերքի վերաբերյալ հիմնարար հարցեր լուծելու գործիք կլինի և մարդկությանը թույլ կտա հսկայական քայլեր կատարել դեպի առաջ։

Սպասվում է, որ նոր կոլայդերը կկառուցվի երկու փուլով. առաջինը կսկսի գործել 2040-ականների կեսերին՝ բախելով էլեկտրոնները, իսկ երկրորդը, սկսած 2070-ականներից, կօգտագործի ավելի ծանր պրոտոններ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հետազոտողները, օգտագործելով Մեծ հադրոնային կոլայդերը, հայտնաբերել են Հիգսի բոզոնը:





Շվեյցարացի գիտնականները պատրաստվում են նոր սուպերկոլայդեր ստեղծել՝ տիեզերքի գաղտնիքները բացահայտելու համար