Կոտայքի մարզում Opel-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել քարե պարսպի մոտ

20:34 • 14.02.24

Այսօր՝ փետրվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 15։20-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 27-ամյա Ս․ Ծառուկյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով «Առինջ մոլ»-ից դեպի Ջրվեժ տանող ճանապարհահատվածում՝ «Ծիրանի» ռեստորանային համալիրի մոտակայքում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել քարե պարսպի մոտ։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Առինջ գյուղի Անահիտ Ծառուկյանի անվան բժշկական ամբուլատորիա։