Լոնդոնն ակնկալում է, որ իր գործընկերները շուտով կստորագրեն անվտանգության պայմանագիր Կիևի հետ
Մեծ Բրիտանիան ակնկալում է, որ մի քանի արևմտյան գործընկերներ կհետևեն Լոնդոնի օրինակին և առաջիկա շաբաթներին Կիևի հետ անվտանգության ոլորտում համագործակցության երկկողմ համաձայնագիր կստորագրեն, ասել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Քեմերոնը։
Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Հունվարին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը այցելեց Կիև և Զելենսկու հետ ստորագրեց անվտանգության ոլորտում համագործակցության 10-ամյա պայմանագիր։
Բրիտանիան խոստացել է այս ընթացքում աջակցել Ուկրաինային։ Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ալեքսանդր Լիտվինենկոն ավելի ուշ հայտնել է, որ 11 երկրներ նմանատիպ համաձայնագրերի շուրջ քննարկումների տարբեր փուլերում են։










