OpenAI-ը ներկայացրել է տեսանյութերի գեներացման համար Sora նեյրոնային ցանցը (տեսանյութեր)

12:18 • 16.02.24

ChatGPT-ի և Dall-e-ի ստեղծող OpenAI ընկերությունը ներկայացրել է նոր նեյրոնային ցանց՝ Sora-ն, որը կարող է ստեղծել իրատեսական տեսանյութեր՝ հիմնվելով օգտագործողի տեքստային հարցման վրա, գրում է rbc.ru-ն: 

Սա կարող է փոխել տեսողական բովանդակություն ստեղծելու մոտեցումը:

Sora-ն թույլ է տալիս ստեղծել մինչև 60 վայրկյան տևողությամբ տեսանյութեր՝ պահպանելով պատկերի բարձր որակը և ճշգրիտ հետևելով օգտատիրոջ ցուցումներին:

Նախագծի հիմնական նպատակն է վարժեցնել արհեստական բանականությունը շարժման մեջ գտնվող ֆիզիկական աշխարհը հասկանալու և մոդելավորելու համար:

Sora-ն կարողանում է ստեղծել տեսանյութեր, որոնք ներառում են ինչպես մարդկանց և կենդանիների իրատեսական տեսարաններ, այնպես էլ ակնհայտորեն ֆանտաստիկ տեսարաններ, օրինակ՝ ձնառատ դաշտով թափառող մամոնտներով կամ շենքերի միջով օդում լողացող կետերով:

Այս պահին մոդելի հասանելիությունը տրամադրվում է տեղեկատվական անվտանգության փորձագետներին՝ գնահատելու հնարավոր սպառնալիքներն ու ռիսկերը, ինչպես նաև արվեստագետներին և դիզայներներին՝ հետադարձ կապ ստանալու և մոդելի հետագա կատարելագործման համար:

Տեսանյութերը կարող եք դիտել այստեղ:




OpenAI-ը ներկայացրել է տեսանյութերի գեներացման համար Sora նեյրոնային ցանցը (տեսանյութեր)