ASUS-ը ներկայացրել է նոր սերնդի խաղային նոութբուք՝ առաջին OLED ROG Zephyrus G16 նոութբուքը

18:52 • 04.03.24

ASUS-ը ներկայացնում է նոր սերնդի խաղային նոութբուք՝ ROG Zephyrus G16-ը: Նոր սարքն իր մեջ համադրում է հզորություն, ճշգրտություն և նրբաոճություն` շարունակելով Zephyrus շարքի ավանդույթները:

Թարմացված դիզայնը, ավելի բարակ և թեթև կորպուսն ու առաջադեմ տեխնոլոգիաներն այն դարձնում են շուկայում ամենագրավիչ խաղային նոթբուքներից մեկը: Նոթբուքի կորպուսը պատրաստված է ամուր ալյումինե համաձուլվածքից՝ բարձր ճշգրտության համակարգչային թվային հսկողության հաստոցով:

Нет описания.

Ստեղնաշարի, թաչփադի և բարձրախոսների տեղերը կտրված են կատարյալ ճշգրտությամբ, ինչը թույլ է տալիս հնարավորինս կոմպակտ դասավորել այս բոլոր բաղադրիչները: Կորպուսի դիզայնի ձևավորման մեջ կիրառվել է նոր գունային լուծում՝ Platinum White: 

Zephyrus G16 մոդելը ունի 1,49 սմ հաստություն և 1,85 կգ քաշ:

Нет описания.

Նոր մոդելն ունի հզոր կոնֆիգուրացիա՝ նոր պրոցեսորով։ Առավելագույն կոնֆիգուրացիայի դեպքում Zephyrus G16 նոութբուքը հագեցած է Intel Core™ Ultra 9 185H նեյրոպրոցեսորով, որն ունի արհեստական բանականության ալգորիթմներ, որոնք ապահովում են 11 TOP-ի մակարդակով արտադրողականություն: Բացի այդ, այն համալրված է առաջատար NVIDIA GeForce RTX 4090 (95W+20W Dynamic Boost TGP) գրաֆիկական քարտով։ Այս կոնֆիգուրացիան երաշխավորում է գերազանց կատարողականություն ինչպես ժամանակակից խաղերում, այնպես էլ գրաֆիկայի և տեսանյութերի հետ աշխատելիս: Արհեստական բանականության տեխնոլոգիաներն ավելի քան երկու անգամ արագացնում են տեսանյութերի և 3D պատկերների ցուցադրման արագությունը, ինչպես նաև նպաստում են էներգիայի ավելի խնայողաբար սպառմանը:  


Нет описания.

Կատարելագործված հովացման համակարգը՝ երեք օդափոխիչով և կորպուսի ամբողջ լայնությամբ տեղադրված ռադիատորով, ապահովում է հիմնական բաղադրիչների արդյունավետ սառեցում: Ջերմության արդյունավետ ցրման համար օգտագործվում են երկրորդ սերնդի Arc Flow օդափոխիչները, իսկ կենտրոնական պրոցեսորի համար՝ բարձր արդյունավետությամբ ջերմային միջերես (թերմոինտերֆեյս)՝ հեղուկ մետաղի հիմքով:

Нет описания.

Հավելյալ երրորդ օդափոխիչը գրաֆիկական պրոցեսորից և մյուս բաղադրիչներից տաք օդն ուղղում է դեպի ռադիատորները և այն դուրս բերում կորպուստից՝ ապահովելով համակարգի արդյունավետ սառեցում:

Հատկանշական է, որ Zephyrus G16-ի կոնֆիգուրացիաները՝ NVIDIA GeForce RTX 4080 կամ 4090 գրաֆիկական քարտերով, համակցված են բացառիկ գոլորշացման խցիկով և երկու օդափոխիչով: Այս ամենը հնարավորություն է տալիս հզոր բաղադրիչներից ջերմության հեռացումն էլ ավելի արդյունավետ դարձնել։

ROG Zephyrus G16 նոութբուքը դարձել է առաջինը ROG շարքում, որը ստացել է ROG Nebula OLED խաղային մատրիցա: Էկրանն ապահովում է բարձրորակ պատկերներ 2,5K լուծաչափով և 240 Հց թարմացման արագություն՝ խաղային պրոցեսը դարձնելով էլ ավելի իրատեսական և տպավորիչ:

Нет описания.

Բարձր պիքսելային խտության շնորհիվ՝ 2,5K լուծաչափով էկրանն ապահովում է չափազանց մանրամասն պատկերներ ցանկացած բովանդակություն վերարտադրելու ընթացքում: Մատրիցան նաև երաշխավորում է գրաֆիկայի գերազանց որակ նույնիսկ ամենադինամիկ խաղերում:
ROG Nebula ընտանիքին պատկանելն ապահովում է էկրանի հիանալի խաղային բնութագիր:

Нет описания.

Այն ունի կողմերի 16:10 հարաբերակցություն, VESA DisplayHDR™ True Black 500 սերտիֆիկացում և տպավորիչ 1,000,000:1 կոնտրաստային հարաբերակցություն:

Բացի այդ, նոր մոդելն ունի կատարելագործված աուդիո համակարգ, որը բարելավված ցածր հաճախականության բարձրախոսների շնորհիվ երաշխավորում է հստակ և հզոր հնչողություն:

Ամփոփում. ROG Zephyrus G16-ը հզորության, ճշգրտության և նրբաոճության համադրություն է՝ դառնալով լավագույն ընտրություններից մեկը խաղացողների, տարբեր ոլորտների մասնագետների (մեդիա բովանդակության խմբագիրներ, ծրագրավորողներ, նկարիչներ) և օգտատերերի համար, որոնք փնտրում են շարժական, ոճային, սակայն միևնույն ժամանակ բավականին հզոր սարք:

Իմանալ ավելին:

 

ASUS-ը ներկայացրել է նոր սերնդի խաղային նոութբուք՝ առաջին OLED ROG Zephyrus G16 նոութբուքը