Զելենսկին հերթական փոփոխությունն է արել Ուկրաինայի ԶՈՒ բարձրաստիճան հրամկազմում

22:04 • 04.03.24

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փոխել է զինված ուժերի աջակցման ուժերի հրամանատարին։

Հրամանագրերը հրապարակվել են նրա պաշտոնական կայքէջում։

«Ազատել Դմիտրի Միխայլովիչ Գերեգային Ուկրաինայի Զինված ուժերի աջակցության ուժերի հրամանատարի պաշտոնից»,- ասվում է թիվ 140/2024 հրամանագրի տեքստում։

Զելենսկին միաժամանակ ստորագրել է թիվ 141/2024 հրամանագիրը, որով Ալեքսանդր Վասիլևիչ Յակովեցին նշանակել է Ուկրաինայի զինված ուժերի աջակցման ուժերի հրամանատար։