2024-ի փետրվարն աշխարհում ամենատաք ամիսն է եղել դիտարկումների ամբողջ ընթացքում

12:25 • 07.03.24

2024 թվականի փետրվարը դարձել է աշխարհում ամենատաք ամիսն օդերևութաբանական դիտարկումների ամբողջ ընթացքում։ Այս մասին հայտարարել է Կլիմայի փոփոխության եվրոպական Copernicus ծառայությունը։

Փետրվարին օդի միջին ջերմաստիճանը կազմել է 13,54 աստիճան ըստ Ցելսիուսի սանդղակի։ Սա, ըստ փորձագետների, 0,81 աստիճանով ավելի է 1991-2020 թվականներին գրանցված միջին ցուցանիշից:

Նախկինում հաղորդվում էր, որ 2023 թվականն օդերևութաբանական դիտարկումների պատմության ամբողջ ընթացքում ամենատաք տարին էր։ Տարվա միջին գլոբալ ջերմաստիճանը 1,48 աստիճանով գերազանցել է նախաինդուստրիալ դարաշրջանին։ 

2024-ի փետրվարն աշխարհում ամենատաք ամիսն է եղել դիտարկումների ամբողջ ընթացքում