«Օպենհայմեր»-ը՝ լավագույն ֆիլմ, Կիլիան Մերֆին՝ տարվա դերասան․ հայտնի են «Օսկար 2024»-ի հաղթողները

09:16 • 11.03.24
Լավագույն օրիգինալ երաժշտության համար «Օսկար»-ի է արժանացել Լյուդվիգ Գորանսոնը («Օպենհայմեր», Oppenheimer), իսկ լավագույն օպերատորական աշխատանքի համար՝ Հոյտե վան Հոյտեման («Օպենհայմեր», Oppenheimer)։ Լավագույն մոնտաժի համար ևս «Օսկար»-ի է արժանացել «Օպենհայմեր»-ը (Oppenheimer)։
 
«Լավագույն դիմահարդարում ու վարսահարդարում» անվանակարգում հաղթել է «Խեղճուկրակները» (Poor Things) ֆիլմը, իսկ «Լավագույն վիզուալ էֆեկտներ» անվանակարգում՝ «Գոձիլլա: Մինուս մեկ»-ը (Gojira -1.0)։
«Օպենհայմեր»-ը՝ լավագույն ֆիլմ, Կիլիան Մերֆին՝ տարվա դերասան․ հայտնի են «Օսկար 2024»-ի հաղթողները