Մոսկվայի շրջանի ընտրատեղամասերում խախտումներ չեն արձանագրվել. ԱՊՀ դիտորդներ

15:12 • 16.03.24

Մոսկվայի շրջանի ընտրատեղամասերը լավ պատրաստված են, ՌԴ նախագահի ընտրություններին հետևելու ընթացքում խախտումներ չեն նկատվել։

ՌԻԱ Նովոստիին ասել է ԱՊՀ դիտորդների առաքելության ղեկավար, համագործակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Իլհամ Նեմատովը։

«Մոսկվայի շրջանում ընտրատեղամասերը շատ լավ են պատրաստվել, և մենք ոչ մի խախտում չենք տեսել։ Մոսկվայի շրջանի ընտրատեղամասերում ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները ընտրողների ազատ կամարտահայտման համար», - ասել է Նեմատովը։

Նա բարձր է գնահատել Զվենիգորոդում ընտրությունների համար ընտրատեղամասերի նախապատրաստումը։

Մարտի 15-ից Ռուսաստանում ընթանում են նախագահական ընտրություններ։ Քվեարկությունն առաջին անգամ կտևի երեք օր։

ՌԴ նախագահի պաշտոնին հավակնում են ՌԴ ԿԸՀ կողմից գրանցված չորս թեկնածուներ՝ Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը։