Վալերի Լեոնտևը հայտարարել է բեմից հեռանալու մասին
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վալերի Լեոնտևը հեռացել է բեմից։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է արտիստի համերգային տնօրեն Բորիս Չիգիրյովը:
Նրա խոսքով՝ Լեոնտևը երկար ժամանակ համերգներ չի տվել և ոչ մի ծրագրում հանդես չի եկել, բայց միայն հիմա է հեռանալու մասին պաշտոնապես հայտարարել։ Որպես բեմական կարիերայի ավարտի պատճառ նշվել է արտիստի տարիքը։
Մարտի 19-ին Լեոնտևը դարձել է 75 տարեկան։ Նա ձայնագրել է ավելի քան 30 ալբոմ։ Дело вкуса и Грешный путь ալբոմների համար 1991 թվականին արժանացել է World Music Awards մրցանակի («Տարվա լավագույն վաճառվող խորհրդային արտիստ»):
Լեոնտևը պարգևատրվել է Լենինյան կոմսոմոլի մրցանակով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV և III աստիճանների, Պատվո շքանշաններով և Բարեկամության շքանշաններով։










