«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման ուղղությամբ (տեսանյութ)

13:06 • 26.03.24

Մարտի 22-ին Երևանում «Բնապահպանական, սոցիալական և կառավարչական սկզբունքներ. բիզնեսի համար հնարավորությունների բացահայտում» խորագրով տարածաշրջանային մեկօրյա կոնֆերանս է տեղի ունեցել:

«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի ներկայացուցիչ Գարիզետա Չախոյանի խոսքով՝ կայուն զարգացման միջավայր ստեղծելու առումով ընկերությունը լուրջ պատասխանատվություն է ստանձնել ինչպես աշխատակիցների և բաժնետերերի, այնպես էլ սպառողների և շրջակա միջավայրի նկատմամբ: Ընկերությունն առաջնորդվում է կայուն զարգացման գաղափարներով:

«Հայաստանում գիտահետազոտական ինստիտուտի գործունեության վեց տարվա ընթացքում արդեն համագործակցել ենք ավելի քան 40 գիտատեխնոլոգիական ընկերության և անհատների հետ։ Գիտելիքների փոխանակումը տեղի է ունենում շատ արագ, մասնագետներն անմիջապես դուրս են գալիս միջազգային շուկաներ և ձեռք են բերում միջազգային փորձ, իսկ ընկերությունում աշխատում է ավելի քան 400 գիտնական», - նշեց նա։

Չախոյանն ընդգծեց, որ ընկերությունը լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման գործում և իրենք մի շարք ծրագրեր են իրականացնում այդ ուղղությամբ:

«Կայուն զարգացման տեսանկյունից մեր ընկերության գործունեությունը լուրջ խթան է այլ միջազգային ընկերությունների համար, որպեսզի ներդրումներ անեն Հայաստանում, քանի որ մեր գործունեությունը տեսնելով կարող են հասկանալ, որ շուկան պատրաստ է: Նաև կարևոր է նշել, որ հասարակությունը կրթվում է և օգտագործած սարքերը պարզապես չի նետում աղբամանը, այլ վերամշակում է և այդպիսով չի վնասում բնությանը»,- եզրափակեց «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի ներկայացուցիչը։

Մանրամասները՝ տեսանյութում․

«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման ուղղությամբ (տեսանյութ)