Էտնա հրաբուխը տպավորիչ ծխի օղակներ է երկինք արձակել՝ զարմացնելով զբոսաշրջիկներին (լուսանկարներ, տեսանյութ)

13:15 • 07.04.24

Էտնա լեռը տպավորիչ «շոու» է կազմակերպել ապշած զբոսաշրջիկների համար, որոնք հետևել են՝  ինչպես են հրաբխից ծխի օղակները երկինք բարձրանում, գրում է Daily Mail-ը:

Հազվագյուտ երևույթը հայտնի է որպես հրաբխային ծխի օղակ և ձևավորման համար պահանջում է հանգիստ մթնոլորտ:

Չնայած անվանմանը, օղակները կազմված չեն ծխից, այլ խտացրած գազերից, հիմնականում ջրային գոլորշիից, որը դուրս է եկել մագմայից

Այսպիսի հրաբխային ծխի օղակները տեղի են ունեցել ամբողջ աշխարհում, սակայն օղակների նման մեծ քանակը, որը նկատվել է Էթնա լեռան վրա, չափազանց հազվադեպ է:

Հրաբխը, որը գտնվում է Սիցիլիա կղզում, Իտալիայի հարավային ծայրում, Եվրոպայի ամենաակտիվ հրաբուխն է: Այն հաճախակի է ժայթքում: 2021 թվականին վեց ամսվա ընթացքում Էտնան այնքան հրաբխային նյութ է արտանետել, որ լեռան բարձրությունն աճել է գրեթե 30 մետրով:

Էտնայի ամենակործանարար ժայթքումը եղել է 1669 թվականին, երբ մոտավորապես տասնչորս գյուղեր և քաղաքներ ավերվել են լավայի հոսքերի կամ ժայթքումից հետո տեղի ունեցած երկրաշարժերի պատճառով:

Volcanic smoke rings like this have been documented worldwide but multiple displays like this one in Sicily are extremely rareIt erupts frequently and its explosions have been closely monitored and documented for more than 3,500 years.A perfectly circular volcanic smoke ring blown by Mount Etna in the town of Bronte in Sicily, ItalyThe result of these hot volcanic gasses escaping suddenly from the circular vent in a short pulses is what creates the ring shapeDespite the name, the rings are not technically made of smoke, instead they are made of condensed gases, mainly water vapour, that has escaped the magma and shot up from the volcano's ventThe rare phenomenon - known as volcanic smoke rings - can only form in a circular volcanic vent and requires a calm atmosphereItaly's Mount Etna put on a spectacular show for astonished tourists as they watched the volcano blow smoke rings into the sky

Էտնա հրաբուխը տպավորիչ ծխի օղակներ է երկինք արձակել՝ զարմացնելով զբոսաշրջիկներին (լուսանկարներ, տեսանյութ)