ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է (տեսանյութ)

16:12 • 16.04.24

Ապրիլի 15-ին ԱրարատԲանկի և Մատենադարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, ինչի արդյունքում ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի։ 

Համագործակցության շնորհիվ բազմաթիվ եզակի  ձեռագրեր կփրկվեն ոչնչացումից, քանի որ հին ձեռագրերի ախտահանման, բուժման ու պահպանման գործընթացն այսուհետ կիրականացվի  գերժամանակակից սարքավորումներով ու տեխնիկական հագեցվածությամբ։

Մատենադարանը միակ հաստատությունն է, որը վերականգնում է նաև այլ հաստատությունների գրավոր ժառանգությունը՝ այդպիսով ոչնչացումից փրկելով նյութական մշակույթի եզակի նմուշներ։ Այս համագործակցությունը լայն իմաստով կարևոր աջակցություն  է գրավոր ժառանգության պահպանության ոլորտին։

ԱրարատԲանկի հետ կնքված պայմանագրի շրջանակներում կկազմակերպվի ու կանցկացվի Մատենադարանի հեղինակած «Հիշողության կերպարանքները․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման և վերականգնման նորագույն տեխնոլոգիաներ» ամենամյա 13-րդ միջազգային սեմինարը, որը շուրջ 15 տարի աշխարhի տարբեր ծայրերից Մատենադարան է հրավիրում տարբեր  գիտաշխատողների։ Ընդ որում, սակավաթիվ  սփյուռքահայ վերականգնողներ այս համագործակցության շնորհիվ Մատենադարանում վերապատրաստվելու հնարավորություն կունենան։

Մանրամասները՝ տեսանյութում։

ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է (տեսանյութ)