Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը

16:51 • 18.04.24

Ղրղզստանի մի շարք բջջային օպերատորներ և ինտերնետ պրովայդերներ երկրում սահմանափակել են  TikTok սոցիալական ցանցի հասանելիությունը: Այս մասին հայտնում է 24.kg գործակալությունը։

Օպերատորները և պրովայդերները սկսել սահմանափակել հասանելիությունը դեպի հարթակ այն բանից հետո, երբ Ղրղզստանի թվային զարգացման նախարարությանը կից կապի արդյունաբերության կարգավորման և վերահսկողության ծառայությունը համապատասխան պահանջով նամակներ է ուղարկել մատակարարներին:

Ղրղզստանի մշակույթի նախարարությունը որոշել է արգելափակել TikTok-ը 2023 թվականի օգոստոսի վերջին՝ սոցիալական ցանցի հասանելիությունը սահմանափակելու որոշումը ուղարկելով թվային զարգացման նախարարությանը։ Գերատեսչությունը նշել է, որ մի շարք կազմակերպություններից անհանգստություն արտահայտող հարցումների աճ է գրանցվել TikTok սոցիալական ցանցի վնասակար հետևանքների վերաբերյալ. նշվում է, որ այն բացասաբար է անդրադառնում երեխաների մտավոր զարգացման և առողջության վրա։


Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը