Հայկական Kulthome-ի դիզայներական աշխատանքները հայտվել են միջազգային Amazing Architecture և Architecture & Design հարթակների ուշադրության կենտրոնում (լուսանկարներ)
Դիզայնի ոլորտում 5 տարվա ընթացքում հայտնի դարձած Kulthome ընկերությունը հայտնվել է ճարտարապետության և դիզայնի ոլորտում առաջատար հարթակներ համարվող Amazing Architecture-ի և Architecture & Design-ի ուշադրության կենտրում։ Հարթակների կայքէջերում և սոցիալական հարթակներում ցուցադրված են Kulthome-ի աշխատանքները։
Amazing Architecture հարթակը միայն 9 հարապարակում ունի Kulthome-ի աշխատանքների վերաբերյալ։ Հարապարակման մեջ, մասնավորապես, շեշտվում է դիզայներական աշխատանքի պարզ, բայց միևնույն ժամանակ յուրահատուկ լուծումները, որոնք աչքի են ընկում գեղեցիկ դեկորներով և ընդգծված գույներով: 



Ձորաղբյուրում Kulthome-ի կողմից յուրահատուկ լուծումներով կառուցված շքեղ առանձնատանը հատուկ անդրադարձել է իր ճարտարապետության և դիզայնի ոլորտի առաջատար հարթակ համարվող Architecture & Design-ը։



Կարևոր է ընդգծել, որ միջազգային հարթակների անդրադարձը Kulthome-ին ընդգծում է Հայաստանի դերը՝ համաշխարհային դիզայնի ոլորտում՝ ասելիքի ու ուրույն ձեռագրի առումով։
Իր գործունեության ավելի քան 5 տարիների ընթացքում Kulthome-ը իրականացրել էբազում նախագծեր։ Ներկայումս Ծաղկաձորում Kulthome –ի նախագծմամբ շինարարության փուլում է գտնվում ռեստորանային համալիր և հյուրանոցային համալիր՝ Դիլիջանում։
Kulthome ավարտված և շինարարության փուլում գտնվող նախագծերին կարող եք ծանոթանակ ընկերության պաշտոնական կայքում։










