ՆԱՍԱ-ն ֆիքսել է «Ձիու գլուխ» միգամածության՝ առայսօր արված ամենապարզ պատկերը

11:50 • 30.04.24

ԱՄՆ ազգային օդատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի «Ջեյմս Ուեբ» (James Webb) տիեզերական աստղադիտակը ֆիքսել է «Ձիու գլուխ» միգամածության՝ առայսօր արված ամենապարզ պատկերը:

Ինչպես գրում է Daily Mail-ը, այն գտնվում է Երկրից 1,300 լուսային տարի հեռավորության վրա:

ՆԱՍԱ-ն պարզաբանել է, որ այս միգամածությունում երիտասարդ և խոշոր աստղերի ուլտրամանուշակագույն լույսը ստեղծում է ռեակտիվ չեզոք, տաք գազի և փոշու պղպջակներ՝ պարուրված ավելի իոնացված գազերով:

Միգամածությունը հայտնաբերել է շոտլանդացի աստղագետը 1888 թվականին:

ՆԱՍԱ-ի 10 միլիարդ դոլար արժողությամբ «Ջեյմս Ուեբ» աստղադիտակը նկարագրվել է որպես «ժամանակի մեքենա», որը կարող է օգնել բացահայտելու մեր տիեզերքի գաղտնիքները:

Աստղադիտակը կառուցվել է՝ ուսումնասիրելու համար ավելի քան 13,5 միլիարդ տարի առաջ վաղ տիեզերքում ծնված առաջին գալակտիկաները, աստղերի, էկզոմոլորակների և նույնիսկ մեր արեգակնային համակարգի արբանյակների ու մոլորակների առաջացման աղբյուրները:

Այն աշխարհի ամենամեծ և ամենահզոր ուղեծրային տիեզերական աստղադիտակն է, որը կարող է «հետ նայել» մինչև Մեծ պայթյունից 100-200 միլիոն տարի անց:

Ever since a Scottish astronomer first discovered it in 1888, the iconic Horsehead Nebula (above) has graced astronomy books, often bathed in UV radiation from the very bright star, Sigma Orionis, above it. Above, a 2023 image of the nebula taken by the space probe Euclid

 

 

ՆԱՍԱ-ն ֆիքսել է «Ձիու գլուխ» միգամածության՝ առայսօր արված ամենապարզ պատկերը