Գիտնականները հնագույն մագաղաթի միջոցով բացահայտել են Պլատոնի կյանքի վերջին ժամերը

12:33 • 30.04.24

Պապիրուսի մագաղաթի նոր վերծանված հատվածները, որոնք մ.թ. 79-ին Վեզուվիուս լեռան ժայթքումից հետո թաղված են եղել հրաբխային մոխրի շերտի տակ, կարող են լույս սփռել հին հույն փիլիսոփա, Սոկրատեսի աշակերտ և Արիստոտելի դաստիարակ Պլատոնի կյանքի վերջին ժամերի վրա, գրում է The Guardian-ը:

Հին մագաղաթը պարունակում է նախկինում անհայտ պատմություն, որը մանրամասնում է, թե ինչպես է հույն փիլիսոփան անցկացրել իր կյանքի վերջին երեկոն՝  նա է լսել երաժշտություն, որը ֆլեյտայով նվագել է թրակիացի ստրկուհին:

Չնայած տենդի դեմ պայքարին և մահվան շեմին գտնվելուն, Պլատոնը պահպանել է մտքի բավականաչափ պարզություն և քննադատել աղջկան՝ ռիթմի բացակայության համար, ասվում է մագաղաթում:

Վերծանված տեքստը նաև հուշում է, որ Պլատոնի թաղման վայրն Աթենքի ակադեմիայի պարտեզն է. խոսքն աշխարհի առաջին համալսարանի մասին է, որը հիմնադրել է Պլատոնը: Նախկինում միայն ընդհանուր առումներով էր հայտնի, որ նա հուղարկավորվել է ակադեմիայի տարածքում։ Հայտնի է, որ
Պլատոնը մահացել է Աթենքում մոտ 348 մ.թ.:

Հետազոտության արդյունքները Նեապոլի ազգային գրադարանում ներկայացրել է Պիզայի համալսարանի պրոֆեսոր Գրացիանո Ռանոկիան:

Ըստ նրա՝ տեքստը նաև ցույց է տալիս, որ Պլատոնը ստրկության է վաճառվել Էգինա կղզում, հնարավոր է, դեռ մ.թ.ա. 404 թվականին, երբ սպարտացիները գրավել են կղզին, կամ մ.թ.ա. 399 թվականին՝ Սոկրատեսի մահից անմիջապես հետո:

«Մինչ այժմ համարվում էր, որ Պլատոնը ստրկության է վաճառվել մ.թ.ա. 387 թվականին՝ Սիցիլիայում իր շրջագայության ժամանակ», - ասում է Ռանոկիան: 

Աղբյուրը մանրամասնում է, որ մագաղաթը պահպանվել է Հերկուլանումում գտնվող շքեղ վիլլայում և հայտնաբերվել 1750 թվականին. ենթադրվում է, որ պատկանել է Հուլիոս Կեսարի աներոջը:

 

Գիտնականները հնագույն մագաղաթի միջոցով բացահայտել են Պլատոնի կյանքի վերջին ժամերը