Ֆիննական HMD-ը 25 տարի անց կվերաթողարկի Nokia 3210-ի նորացված մոդելը
HMD Global ընկերությունը, որին պատկանում են Nokia ապրանքանիշի ներքո սպառողական էլեկտրոնիկա արտադրելու իրավունքները, պատրաստվում է վերաթողարկել կոճակային հեռախոսի ամենահայտնի մոդելներից մեկը՝ Nokia 3210: Այս մասին հայտնում է GSMArena-ն՝ վկայակոչելով ընկերության հրապարակած պաշտոնական թիզերը։
HMD Global-ի կողմից այս հայտարարությունը համընկել է մոդելի 25-ամյակի հետ:
Օրիգինալ Nokia 3210-ը թողարկվել է 1999 թվականին։ Սարքը հիմնականում հայտնի է որպես ներքին ալեհավաքով առաջին զանգվածային արտադրության բջջային հեռախոսը:










