Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

18:01 • 18.05.24

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը:

«Ուրախ էինք հյուրընկալել դեսպան Յաապ Ֆրեդերիկսին և Հայաստանում Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը:

Հյուրերը միացել են Խաչիկ և Արենի գյուղերում իրականացվող պարեկությանը, որտեղ ծանոթացել են առաքելության գործունեությանը, տեղում անվտանգային իրավիճակին և անվտանգության ասպեկտներին»,- ասված է առաքելության X-ի էջում: