Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը

10:15 • 19.05.24

Հայ Առաքելական Եկեղեցին այսօր՝ մայիսի 19-ին, նշում է Հոգեգալստյան (Պենտեկոստե) տոնը:

Մայր Աթոռը հայտնում է, որ սա առաքյալների վրա Ս. Հոգու իջման հիշատակության Տոնն է, որ տեղի է ունեցել Ս. Հարության հիսուներորդ օրը:Այդ պատճառով էլ Հոգեգալուստը միշտ տոնում են Զատիկից հիսուն օր հետո: Սուրբ Հոգին Սուրբ Երրորդության երեք անձերից մեկն է, հավասար Հորը և Որդուն: