Էդվարդ Ասրյանը հետևել է ՀՀ ԶՈՒ-ի ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքին (լուսանկարներ)

13:13 • 19.05.24

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային
զորավարժության շրջանակում մայիսի 18-ին շարունակվել են պլանով նախատեսված միջոցառումները, հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

Խաղարկվել են մարտավարական մի շարք դրվագներ, ստուգվել հրամանատարների`
գործողությունների պլանավորման և ղեկավարման կարողությունները։ Զորավարժության գործնական փուլերից մեկին հետևել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։

Զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումների ղեկավարները ցուցադրել են գործողություններ մշակելու և իրականացնելու, ներդաշնակ ու օպերատիվ առաջադրանքներ կատարելու իրենց մարտավարամասնագիտական գիտելիքներն ու կարողությունները։

Հիշեցնենք, որ ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը կավարտվի մայիսի 20-ին, և կամփոփվեն արդյունքները։

Возможно, это изображение текстВозможно, это изображение 2 человека и текстВозможно, это изображение 3 человека и текстНет описания фото.Возможно, это изображение 1 человекВозможно, это изображение 1 человекВозможно, это изображение 2 человека и текстВозможно, это изображение 8 человек и текстВозможно, это изображение 5 человек и текстВозможно, это изображение 5 человекВозможно, это изображение 2 человекаВозможно, это изображение 4 человека, люди учатся и текстВозможно, это изображение 2 человека и текстВозможно, это изображение 1 человек и текстВозможно, это изображение 2 человекаВозможно, это изображение 2 человекаВозможно, это изображение 6 человек