Հունիսի 2-5-ը Թումանյանի անվան զբոսայգում կկայանա «Երևանի բալետային փառատոն» նախագիծը (տեսանյութ)

10:49 • 21.05.24

Հունիսի 2-ից 5-ը Թումանյանի անվան զբոսայգում կկայանա  «Երևանի բալետային փառատոն» նախագիծը:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից.

«Բացօթյա բալետային փառատոնի ընթացքում հանդես կգան Բորիս Էյֆմանի Սանկտ Պետերբուրգի ակադեմիական բալետի թատրոնը, Թբիլիսիի Զ.Պալիաշվիլու անվան օպերայի և բալետի թատրոնը և, իհարկե, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը:

Սիրով կսպասենք բոլորիդ՝ միասին վայելելու բալետային արվեստի ստեղծագործությունները:
Ներկայացումների սկիզբը՝ 20:00: Մուտքն ազատ է»:

Մանրամասները՝ տեսանյութում.

Հունիսի 2-5-ը Թումանյանի անվան զբոսայգում կկայանա «Երևանի բալետային փառատոն» նախագիծը (տեսանյութ)