Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստը, ի նշան բողոքի, դատարանում հեռուստացույցի հեռակառավարման վահանակի մարտկոց է կուլ տվել

16:59 • 27.05.24

«Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության ակտիվիստ Էլխան Ալիևը, ի նշան բողոքի, դատարանի դահլիճում մարտկոց է կուլ տվել, հայտնում է Turan գործակալությունը։

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Բաքվի վերաքննիչ դատարանը չի բավարարել առաջին ատյանի դատարանի վճռի դեմ նրա բողոքը։

Նախկինում հացադուլ հայտարարած Էլխան Ալիևը դատարանում հայտարարել է, որ հեռուստացույցի հեռակառավարման վահանակի մարտկոց է կուլ տվել և ցանկանում է մահանալ։

Ակտիվիստը ձերբակալվել է 2023 թվականի հուլիսին՝ խարդախության և փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով։ Բաքվի դատարանը նրան դատապարտել է հինգ տարվա ազատազրկման։