Նոր Գվինեայում սողանքը խլել է ավելի քան 2000 մարդու կյանք (լուսանկարներ)
Պապուա Նոր Գվինեայում տեղի ունեցած զանգվածային սողանքի հետևանքով զոհվել է ավելի քան 2000 մարդ, երկուշաբթի հայտնել են երկրի իշխանությունները:
«Սողանքը ողջ-ողջ թաղել է ավելի քան 2000 մարդու և հսկայական ավերածություններ առաջացրել», - AFP-ն մեջբերում է իշխանությունների խոսքը մայրաքաղաք Պորտ Մորսբիում ՄԱԿ-ի առաքելությանն ուղղված դիմումից:
Գործակալության տվյալներով՝ Մունգալո լեռան լանջին գտնվող Մուլիտակա գյուղը բնական աղետի հետևանքով գրեթե ամբողջությամբ ջնջվել է երկրի երեսից։
«Սողանքը ծածկել է չորս ֆուտբոլի դաշտի չափ տարածք՝ թաղելով այն հսկայական քարերի, արմատախիլ արված ծառերի և մի քանի մետր հաստությամբ հողի շերտերի տակ», - ասվում է AFP-ի նյութում։


















