Քարաթափում՝ Կապան-Ծավ ավտոճանապարհին

12:41 • 27.05.24

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են՝ մայիսի 27-ին Հ-63 /Մ-2/ (Կապան) -Ծավ- /Մ-2/ ավտոճանապարհի 59+250 հատվածում տեղի է ունեցել քարաթափում՝ 50-60 խորանարդ մետր ծավալով։

««Մեղրիի ՃՇՇՁ» ՍՊԸ աշխատակիցների կողմից կատարվում են քարաթափման հետևանքների վերացման աշխատաքներ։

Տվյալ ճանապարհահատվածը երկկողմանի փակ է», - ասված է հաղորդագրության մեջ։